| |
Մինչև փետրվարի 7-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում կգործի Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին նվիրված, «Հանուն Աստծո» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ, որոնք ստեղծված են ավանդական իրանական տեխնալոգիաներով և ավանդույթներով՝ զանազան մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ, ջնարակված ափսեներ, հնագույն հյուսվածքներ, արդի արվեստի նմուշներ,ինչպես նաև գրակալներ և Ղուրաններ:
Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում ժամանակակից իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի ստեղծագործությունները: Ալի Մոհամմադը ծնվել է 1954 թվականին, Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է: 1988-1992 թթ. եղել է Այաթոլլա Թալեղանի մշակույթի պալատի տնօրենը, ներկայումս տեղի համալսարանում գրաՖիկա և դիզայն է դասավանդում: ԻԻՀ արվեստի և գեղանկարչության բնագավառում կազմակերպվող մրցույթ-փառատոների ժյուրիի մշտական անդամ է, արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պատվոգրերի:
2012-02-02
|
|
Այս տարի լրանում է միջնադարի հայտնի նկարիչ, տաղերգու, երգիչ և աշուղ Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակը: Հովնաթյանների տոհմի նահապետ, հայ դասական աշուղ, նկարիչ, բանաստեղծ Հովնաթան Հովնաթանյանը ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղաքաղաքում, որտեղ և ստացել է նախնական կրթությունը: Աստվածաբանություն, գրաբար, մանրանկարչություն և պարսկերեն լեզու սովորել է Թովմաս Առաքյալի վանքում, իսկ նկարչության, հատկապես մանրանկարչության արվեստում հմտացել է հոր՝ հայտնի նկարիչ Հովհաննեսի մոտ: Ուսումն ավարտելուց հետո նույն վանքում ծառայել է որպես դպիր, ապա՝ սարկավագ:
Մեծ է նրա դերակատարությունը նաև ուշ միջնադարյան գրականության և աշուղական արվեստի ոլորտներում: Երաժշտագեների հավաստմամբ նա փայլեց հայ պոեզիայի երկնակամարում իր ինքնատիպ ու թարմահունչ ստեղծագործություններով և հայ աշուղական տաղերգության ավանդույթը փոխանցեց Սայաթ-Նովային:
2012-02-01
|
|
20-րդ դարասկզբին օրհասական երազանք էր Հայոց բանակի ծնունդը, գոյի պայքար ու պապենական ավանդների պահպանության խնդիր: Հենց այդ օրհասական պահին էր, որ դարի մեծագույն մարտիկ, ազատամարտիկ Գարեգին Նժդեհը հայտարարեց. <<Եթե չկերակրես քո բանակը, ստիպված կլինես կերակրել թշնամուդ բանակը>>: Զգոնության կոչ արեց ու ամեն մի հայի մոտ վերահաստատվեց գիտակցությունը, որ հզոր բանակներն են պետություն կերտելու իրավաունք տալիս ու ազգերին դարձնում առավել տիրական այս խառնածին մոլորակում:
Des victoires éternelles à toi, notre armée puissante!
Au vingtième siècle, la création de l’armée arménienne était un rêve, une lutte de résistance et un but de conservation des traditions séculaires. Et c'est à ce moment critique, où Garéguine Njdeh, un des plus grands guerriers a annoncé : «Si on ne nourrit pas sa propre armée, on sera obligé de nourrir celle de l’ennemi». C’était un appel de la vigilance, et la conscience s’était établie chez chaque arménien: ce sont des armées puissantes qui donnent le droit de créer un Etat et rendent plus puissantes les nations sur ce globe mixte.
2012-01-27
|
|
|
2012-01-27
|
|
Յուրաքանչյուր հայ ընտանիքում երկու օր անընդմեջ բարևին հաջորդում են շնորհավորանքի, երախտիքի ու ջերմության խոսքեր հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, օրերի խորհրդին հավատարիմ, մշտական ցուցադրությունների բաժինն այսօր հարստացավ ևս մեկ՝ <<Շնորհակալություն Ֆրանսիա>> խորագիրը կրող ցուցատախտակով:
Merci la France
Dans chaque famille arménienne deux jours de suite juste après la salutation, on peut entendre les paroles de félicitation, de gratitude et d’affection concernant l'amitié séculaire franco-arménienne.
La section des expositions permanentes de la bibliothèque Isahakian, étant fidèle à l’importance de ces jours, s’est enrichie par un panneau sous le titre «Merci, la France».
2012-01-25
|
|
<<Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում։
La France a adopté la proposition de loi
pénalisant la négation du génocide arménien
«La loi adoptée aujourd’hui par le Sénat est la poursuite logique de la loi reconnaissant le génocide arménien adoptée par la France en 2001. Ce jour restera gravé en lettres d'or non seulement dans l'histoire de l'amitié entre les peuples arménien et français, mais aussi dans les annales de l'histoire de la protection des droits de l'homme dans le monde.
2012-01-24
|
|
Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի և <<Օրանժ Արմենիա>> ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է Ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխություն, և հաղթողներին շնորհվելու է <<Հայակ>> արձանիկը: <<Հայկական Օսկարը>> 42 սմ բարձրությամբ, մարմարե պատվանդանով, ոսկեջրած բրոնզե արձանիկ է: Հեղինակն էլ դերասանուհի է` Իզաբելլա Ներսիսյանը:
Անկախությունից հետո, վերջին քսան տարում, Հայաստանում նկարահանվել է շուրջ 5 հարյուր ֆիլմ, որոնց մեծագույն մասը անհայտ է հայ հանդիսատեսին: Մարտի 18-ին Երևանում առաջին անգամ անցկացվող Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը մի հայտարարի կբերի անկախության քսանամյակում նկարահանված հայկական ֆիլմերը՝ ընտրելով լավագույններին:
2012-01-24
|
|
Հուզումնաշատ 1991 թվականի սեպտեմբերի 14-ին հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հայրապետական կոչը. <<Կամօքն Աստուծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրավէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով՝ այո´>>: Այլևս հրամայական դարձած անկախությանը ձգտում էր ողջ ժողովուրդը, քայլի պահանջը՝ զգում յուրաքանչյուր քաղաքացի:
Այսօր անկախության մասին խոսում և այն վերագնահատում ենք ոչ միայն այդ գործընթացին մասնակից դարձած քաղաքացիներս, այլև անկախության սերնդի ներկայացուցիչները: Այդքան փայփայված անկախ հանրապետության վերածնունդն անգին ու անսակարկելի է նաև մեր մանուկների համար, ովքեր իրենց հասանելի ցանկացած միջոցով անընդմեջ փաստում են իրենց սերն առ հայրենիք:
2012-01-23
|
|
|
2012-01-23
|
|
Իր հիմնադրման 31-րդ տարեդարձը Հենրիկ Մալյանի թատրոնը դիմավորեց կրկնակի տոնական առիթով` Նոր տարին թատրոնը սկսում է վերանորոգված ու բարեկարգված շենքով, որի առաջին այցելուները դարձան հանրապետության հեղինակավոր մտավորականներն ու արվեստագետները: Վերանորոգված ու նոր դիմագիծ ստացած թատրոնում տեղի ունեցավ ստեղծագործող մտավորականության ավանդական հանդիպումը հանրապետութան նախագահի հետ: Այս հանդիպումները, որ սովորաբար անցկացվում են հին Նոր տարուն, արդեն վերածվել են բարի ավանդույթի. ամեն տարի տարեսկզբին հանդիպելով երկրի ղեկավարի հետ` մշակույթի գործիչները ներկայացնում են ոչ միայն ստեղծագործական ծրագրերն ու գաղափարները, այլև այն դժվարություններն ու խնդիրները, որ կան մշակույթի ոլորտում:
2012-01-16
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Նոր ճանապարհի կառուցման նպատակով Ստամբուլի Սկյութար թաղամասի Ս. Խաչ եկեղեցու <<Պաղլարպաշը>> հայոց գերեզմանատան մի հատվածը 1957թ. քաղաքապետարանի որոշմամբ և Հայոց պատրիարքարանի հոգացությամբ որոշվում է տեղափոխել գերեզմանատան մյուս հատված: Պետրոս Դուրյանի շիրիմի քանդման աշխատանքներին ներկա Պատրիարք Գարեգին Խաչատուրյանի կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվում են պատրիարքարան և ավելի քան 10 տարի պահվում այնտեղ: 1960-ական թթ. վերջերին հաջորդ պատրիարք Շնորհք Գալուստյանը մասունքը բերում և հանձնում է Վազգեն Ա կաթողիկոսին, ով 1969թ. այն հանձնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:
1970 թ. թանգարանի գիտական խորհուրդը դիմում է մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին՝ գագրոսկրերի միջոցով Պ. Դուրյանի դիմապատկերը վերականգնելու նպատակով:
2011թ. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը բանաստեղծի մասունքը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու առաջարկով դիմում է ՀՀ մշակույթի նախարարությանը:
02 Փետրվարի 2012
|
|
|
Փետրվարի 2-ին <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում <<Կարին>> ավանդական երգի-պարի անսամբլի 10-ամյա հոբելյանին նվիրված <<Դարձ յարմատս>> /վերադարձ արմատներին/ խորագրով հոբելյանական համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր տիկնոջ հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված համերգն անցավ աննախադեպ ոգևորությամբ ու խանդավառությամբ: Պարում էին ոչ միայն բեմահարթակում, այլև՝ համերգին ներկա մեծաթիվ երիտասարդներ, պատանիներ ու երեխաներ: Նույն ռիթմով, դոփյունով ու խանդավառությամբ պարում էին իրենց պապերի իշխանավայել պարերը: <<Կարին>>-ի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի բնորոշմամբ՝ պարելիս դեպի վեր ուղղված շարժումներով փառաբանում էին Աստծուն, իսկ ոտքի հարվածներով <<չարն էին խափանում>>: Շատ - շատերն այդպիսի ոգևորություն տեսել էին նաև 1988 թվականի գարնանը: Ռիթմիկ ծափերով մթնոլորտը շիկացնող հանդիսականներից շատերն էլ անկեղծորեն արձագանքում էին <<կեցցեք, երեխեք, ապրես՝ Գինոսյան>>:
03 Փետրվարի 2012
|
|
|
Այս կյանքում ոչ մի հանդիպում պատահաբար չի լինում, ոչ մի խոսք անպատասխան չի մնում ու ոչ մի դիպված հենց այնպես չի պատահում: Հայ մեծանուն, աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքում այդպիսի մի հանդիպում եղավ վաղ մանկության տարիներին, երբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել նրան լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Կարծես թե կանխանշված էր նրա կյանքի հետագա ուղին՝ երաժշտարվեստը հարստացնել նոր, համաշխարհային հնչեղության, բայց և լիովին հայկականացված ու <<հայոտված>> ստեղծագործություններով:
Բաբաջանյանի սիրառատ հոգում ծնվում էին ստեղծագործություններ, որոնք հետագայում պիտի դառնային բոլոր ազգերինը և տեղ գտնեին նրանց սիրված ֆիլմերում՝ <<Հարսնացու հյուսիսից>>, <<Ադամանդե ձեռքը>>, <<Երջանկության մեխանիկա>>, <<Առաջին սիրո երգը>> և այլն: Բացառիկ լսողության և կատարողականության տեր կոմպոզիտորը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային և էստրադային: Հավասարապես գերազանց տիրապետելով դրանց՝ մեծանուն կոմպոզիտորի հայրենիքը դառնում էր ողջ երկրագունդը, իսկ նրա երաժշտարվեստին հպատակ՝ ողջ աշխարհն ու տիեզերքը:
20 Դեկտեմբերի 2011
|
|
|
Արցախյան հերոսամարտի թեժ օրերն էին, երբ կենաց-մահու կռիվ էր մղվում, երբ տարիքը սահման չէր ճանաչում: Բոլորը պայքարի տարեկիցներ էին` հանուն միացյալ գաղափարի: Ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքում էր նաև Թեմիկ Խալափյանը: Հենց այդ տարիներին նա ծանոթանում է մի խումբ երիտասարդների հետ: Բացառիկ հայրենասիրությամբ լի տղաները գրավում են նրա ուշադրությունը, ինչն էլ դրդում է առավել հետաքրքրվել նրանց կենսագրությամբ:
Զարմանքն անսահման էր. պարզվում է, որ պայքարի առաջամարտիկ երիտասարդները ինչ-որ ժամանակ դատապարտված են եղել ազատազրկման: Հենց այս փաստն էլ նպաստում է, որ Թեմիկ Խալափյանը հետաքրքրվի ազատազրկման մեջ գտնվող անչափահասների կենսագրությամբ, առօրյայով ու մշակի նրանց աշխարհայացքի նորովի ձևավորմանը նպաստող ծրագրեր:
02 Նոյեմբերի 2011
|
|
|
<<Ճշմարտությունը պիտի մագիլներով պահել>>,- ասում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ միջազգային կառույցների հետ աշխատանքի դժվար փորձառությամբ: Հայոց հողի հարստությունը՝ 25 հազարից ավելի հուշարձանները, հարկ է ոչ միայն պահպանել և ամրակայել, այլև պահպանել հարևանների ոտնձգություններից:
<<Մեր ոլորտի հիմնական խնդիրներն են՝ պահպանել ունեցածը և հասցնել սերունդներին, պատմական հուշարձանների հետագա ժառանգներին, երկրորդ՝ վերականգնել ու ամրակայել: Երրորդ ու կարևոր խնդիրը հանրահռչակումն է, գիտականորեն և գիտահանրամատչելի: Դրա համար հարկ է միջազգային կառույցներում անընդմեջ ու անընդհատ աշխատանք տանել: Մետրոպոլիտեն թատրոնում ցուցադրված մի խաչքարը հայ մշակույթի հանրահռչակման գործում ավելի հայանպաստ <<գործ>> կարող է անել, քան տասը հազար խաչքարը: Պիտի ի ցույց դնել դրսում: Չնայած մեր զիջումներին /երբ ադրբեջանական ու թուրքական կողմերի ճնշումների հետևանքով ցուցադրությունից հանվեցին խաչքարերի տեքստերը/, այս տարվա հունիսի 15-23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի երկու սրահներում կազմակերպված խաչքարի լուսանկարների ցուցահանդեսը անչափ կարևոր էր: Առաջին անգամ միջազգային հեղինակավոր կառույցում հայ մշակույթը ներկայացվեց, ինչի համար երկարատև դիվանագիտական աշխատանք էր տարվել>>,- ներկայացնում է մշակույթի փոխնախարարը:
13 Դեկտեմբերի 2011
|
|
|
|
03 Փետրվարի 2012
|
|
|
Երևանի կամերային պետական թատրոն
- 3-ին, 4-ին, 16-ին, 17-ին - <<Ինչ տարբերություն, թե ում հետ>>
- 5-ին - <<Նազար, Նազար, մինչև վերջ>>
- 9-ին, 10-ին, 23-ին - <<Կառավարական համերգ>>
- 11-ին, 14-ին - <<Կաբարե>>
- 12-ին, 26-ին - << Սերյոժիկ>>
- 15-ին, 29-ին - <<Երկյուղած լռություն>>
- 18-ին, 19-ին - <<Շատ love story>>
- 24-ին, 25-ին – <<Փնտրվում է տղամարդ>>
Ներկայացումների սկիզբը՝ 19:00-ին
Խամաճիկների պետական թատրոն
- 4-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Կարմիր գլխարկը>>
- 5-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Անխելք մարդը>>
- 11-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Չախ-չախ թագավորը>>
- 12-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Գնդլիկ-բոքոնիկ>>
- 18-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Արքայադուստրը սիսեռահատիկի վրա>>
- 19-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Մերկ թագավորը>>
- 25-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Թագավորական ժողով>>
- 26-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին - <<Իսկական ընկերը>>
Հ. Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոն
- 3-ին - <<Տեր, մի թող մեզ անտեր>>
- 4-ին, 11-ին, 24-ին - <<Սիրային իրարանցում, էլի՝ իրարանցում սիրային>>
- 5-ին, 23-ին - <<Ատամնաբույժն արևելյան>>
- 10-ին - <<Տասներկուերորդ գիշեր>>
- 12-ին, 26-ին - <<Զգուշացեք, կանայք են>>
- 16-ին - <<Էսպես մինչև երբ>>
- 17-ին - <<Ֆիլումենա Մարտուրանո>>
- 18-ին - <<Ամեն տարի՝ նույն օրը>>
- 19-ին - <<Ինձնից պրծում չկա>>
- 25-ին - <<Պարոն Բաբիկը և ուրիշները>>
Ներկայացումների սկիզբը՝ ժամը 19:00-ին
31 Հունվարի 2012
|
|
|
|
|
|
|