Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
Հայկական  գրատպությունը  Եվրոպայի քարտեզում

    2012թ-ին  Հայաստանում  և Սփյուռքի հայահոծ  համայնքներում տոնակատարությունների շքերթով կնշվի հայկական գրատպության 500-ամյակը: Կարևոր տոնին  արդեն  նախապատրաստվում են հայաստանյան գիտական կառույցներ, բուհական  կենտրոններն ու կառավարական-հոբելյանական հանձնաժողովը: Հայաստանի մշակույթի և կրթության նախարարությունների, ինչպես նաև Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց  <<Գիրքը  պատմամշակութային և տեղեկատվական հաղորդակցությունների համակարգում>>  խորագրով  լեզվաբանների ու բանասերների, ինչպես նաև գրադարանավարների հանրապետական գիտաժողովը: Երեք տասնյակից  ավելի գիտական զեկուցումներ, երկարամյա գիտական հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներ, որոնք առիթ են տալիս նորովի գնահատել ու իմաստավորել ազգային գրատպության ստեղծած 500-ամյա ժառանգությունը: Գիտաժողովին մասնակից  մասնագետների խորին  համոզմամբ եվրոպական գրատպության զարգացման նախապատմության մեջ հայերի մասնակցությունը դեռևս լիարժեքորեն չի հետազոտված և հավելյալ ուսումնասիրությունների ու գնահատման կարիք ունի:  Բանասիրական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը,  իր զեկույցում անդրադառնալով  հայկական գրատպության հինգ  դարերի պատմությանը ,չափազանց կարևոր համարեց հայկական տպագրական մշակույթի  տպավորիչ ներկայությունը եվրոպական գրատպության պատմական ընթացքի տարբեր հատվածներում. <<Հայկական  գրատպությունը համաշխարհային  մշակույթի ու քաղաքակարթության  պատմության պայծառ էջերից է` առանձնահատուկ տեղ զբաղեցնելով  Գուտենբերգյան  գալակտիկայում>>  իր զեկույցում նշեց Գագիկ Սուքիասյանը: 1512-1513թթ.  ընթացքում առաջին  մեսրոպատառ տպագիր գրքից `<<Ուրբաթագրքից>> հետո մեկ տարվա ընթացքում Հակոբ Մեղապարտը  ևս չորս հայատառ  գրքեր լույս ընծայեց, որոնց անուններն այսօր գիտամշակութային թռիչքի խորհրդանիշներ են համարվում: Մեղապարտի չորս  հայտնությունների անուններն են` <<Պատարագամատույց>>,  <<Աղթարք>>,  <<Պարզատոմար>>  և  <<Տաղարան>>: 1512-2012թթ. ընկած  ժամանակահատվածում  հայկական գրավոր գրական մշակույթը նվաճեց տպագրական քաղաքակրթության առաջամարտիկներից մեկը համարվելու իրավունքը: Ազգային տպագիր գրականությունն այսօր արդեն եվրոպական շատ հասցեներ  ունի: Բնականաբար, սկիզբ առնելով Վենետիկից` կարճ ժամանակ անց հայատառ  տպագիր գրականության  կենտրոնները տարածվեցին Եվրոպայով  մեկ: Այդուհանդերձ, Վենետիկը  շարունակում է մնալ  հայկական գրատպության օրրանը, մանավանդ`18-րդ դարում Մխիթարյանների ծավալած բուռն գիտակրթական  գործունեության համապատկերում: 1701-ից սկսած Վենետիկի Սուրբ Ղազար կղզում  հաստատված հայկական ամենաազդեցիկ միաբանության  հայտնի  ներկայացուցիչներն իրենց ամբողջ ստեղծագործական, փիլիսոփայական ու գիտական ներուժը տրամադրեցին հայագիտական գործունեությանը, որի արդյունքում ծնվեց Մխիթարյանների հարուստ գրական ժառանգությունը: Հատկանշական է, որ Եվրոպայի տարբեր հատվածներում գործող և անգամ տարբեր սերունդների հայ գիտնականներն ու տպագրիչները միմյանց հետ կապված էին ընդհանուր գործի հանդեպ անսահման նվիրվածությամբ ու հոգևոր միասնության  ամուր կապերով: Այսպես, երբ Մխիթար Սեբաստացին հրատարակչական աշխույժ գործունեություն ծավալեց ՍուրբՂազար  կղզում, նրա համառ  ու  տևական  ջանքերի շնորհիվ  հաջողվեց  ձեռք բերել  հենց այն հրատարակչական գործիքները, որոնք  օգտագործելով դեռ 1660-ին Ոսկան Երևանցին  Ամստերդամում հրատարակել էր Ոսկանյան Աստվածաշունչը: Այդ  նախաձեռնությունը հետագայում չափազանց  արդյունավետ շարունակություն ունեցավ  հոլանդահայ համայնքը  ներկայացնող  տպագրիչների գործունեության ընթացքում: Բացի Ոսկան Երևանցու հրատարակած Աստվածաշնչից, 17-րդ
դարում հոլանդահայերը  տպագրեցին ևս հինգ տասնյակից ավելի հնատիպ  գրքեր, որոնց թվում  էր նաև աշխարհի հնագույն քարտեզներից մեկը:
  Հայկական տպագրատների ստեղծման ու տարածման ժամանակագրության մեջ  վերելքի մյուս  շրջանը կապվում է 19-րդ դարի հետ: Այս դարաշրջանում է, որ տարբեր աշխարհագրական  հատվածներում սկսում են ակտիվորեն գործել Բոմբեյի, Կահիրեի, Երուսաղեմի, Աթենքի, Թեհրանի ու Բաքվի հայկական տպարանները: Իսկ 1828թ.  ստեղծվեց  նաև  Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայկական տպագրատունը, որը մեծապես  խթանեց  Ռուսաստանի  մայրաքաղաքում հայատառ գրականության  և մամուլի զարգացմանն ու տարածմանը: Ինչ վերաբերվում  է  հայաստանյան  տպագրատներին, ապա  այս հարցում առաջնության  իրավունքն, իհարկե,  նվաճել էր Էջմիածինը, որտեղ Սիմեոն Երևանցի կաթողոկոսի նախաձեռնությամբ 1771 թվականին հիմնվեց տպարան: Հայկական  գրատպության հինգ  հարյուր   տարիների առավել  նշանակալի ու առանցքային  փուլերի համակողմանի վերլուծությամբ հանրապետական  գիտաժողովն  ամփոփեց   երկօրյա աշխատանք` վերստին ընդգծելով  500-ամյա  բացառիկ  գրական ժառանգության  վերագնահատման ու  պահպանության  կարևորությունը:

Նարինե   Առաքելյան

19 2010
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են