ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<Մշակութային Ծրագրերի Իրականացման Գրասենյակ>> ՊՀ
 
  Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Հայոց ցեղասպանություն-100   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ
Рус  |   Հայ  |   Eng  |   Fr  
 
     

    Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացումը նշանավորվեց միաժամանակ երեք գիրք-ալբոմների հրատարակությամբ՝ «Սուրբ Գևորգ. որմնանկարներ», «Քարթլիի թագուհի Շուշանիկը» և «Սայաթ-Նովա. քնարերգություն», որոնց հայաստանյան շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս:
    «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի մշակաթային ծրագրերի մենեջեր Էլեոնորա Մալխասյանը ներկայացրեց լույս տեսած գրքերի նախապատմությունը:
2015-12-23
     

    Այս տարին եռակի հոբելյանական էր Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի համար: Անվանի բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը վարպետի անունով անվանակոչելու 60 ամյակներին նվիրված «Իսահակյանական եռատոն» միջոցառումն օրերս նշվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:



    «Տարին անցավ լրջագույն փառատոների մեջ». 2015 թվականին Կոմիտասի անվան կամերային նվագախմբի, Կամերային երգչախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթներին նվիրված  համատեղ ասուլիսին հայտարարեցին խմբերի ղեկավարները:
    Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց.«Դրսի բոլոր համերգներն, իսկապես, կայացան: Մեխիկոյում, մի ամբողջ օր նվիրված էր մեզ, մեր երաժշտությանը և մեր 100-ամյակին:
2015-12-22
     
2015-12-21
     

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  9-րդ անգամ անցկացվում է «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն»-ը, որը նվիրված է հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին:
   
2015-12-15
     

    Դեկտեմբերի 6-ին Զուլում Գրիգորյանը դարձավ 85 տարեկան: Հետադարձ հայացքով անցած ուղին արժևորելու վերաբերյալ հարցը ՀՀ ժողովրդական նկարիչը փիլիսոփայորեն հանրահայտ խոսքերով է ամփոփում՝ կյանքը մի անհեթեթ իրարանցում է…
    Որ պահին էլ այցելես՝  նկարում կամ կարդում է փիլիսոփա գրողների գործերը՝ Կոնֆիցիուս, Օմար Խայամ, Լիխտենբերգ, Էքզյուպերի, Լառոշֆուկու, Քամյու…
2015-12-11
     
Քուչակի հայրեններից ներշնչված

    Պետական կամերային երաժշտական թատրոնում դեկտեմբերի 10-ին կայացավ «Հայրեններ» ներկայացման պրեմիերան: Հեղինակները պարային- երաժշտական ներկայացումը բնորոշել են իբրև «պլաստիկ ֆանտազիա՝ ըստ Նահապետ Քուչակի  հայրենների»: Նախագիծն իրականացվել է  ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:
2015-12-11
     

    Հայաստանի ազգային պատկերասրահում, հանրությանը մասնավոր հավաքածուներին ծանոթացնելու ավանդույթի համատեքստում, դեկտեմբերի 4-ին բացվեց հայ առաջին «պլեներիստ» նկարիչ Եղիշե Թադևոսյանի 145 ամյակին նվիրված «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով հոբելյանական ցուցահանդեսը:
2015-12-07
     

     Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Վարպետին շնորհավորում ու երեկոյին մասնակցում էին նրա սաները՝ Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանները, Ռուզան Ավետիքյանը, Սոնա Մակարյանը, Անահիտ Գրիգորյանը, Արտաշես Սարգսյանը և Անահիտ Սահակյանը:
    Սաների և ընկերների հուշերում երեկոյի ընթացքում ներկայանում էր Հովհաննես Բադալյանի՝ հայ մարդու և իրական արվեստագետի կերպարը:
2015-12-07
     

    Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով: Թատրոնը ստեղծագործական յուրօրինակ ձեռագրով ու նվաճումներով լրացնում է հայ թատրոնի տարեգրության ամենալուսավոր էջերը: Այն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 1865 թվականին Ալեքսանդրապոլում՝ արհեստների ու արվեստների կենտրոն հանդիսացող այդ կոլորիտային քաղաքում, ուր հասարակական միջավայրի թելադրանքով ու բեմարվեստի հանդեպ ունեցած ինքնաբուխ սիրո արդյունքում, սկզբնավորվել է այսօր արդեն 150-ամյա պատմություն ունեցող Ալեքպոլյան թատրոնը:



    Այս տարին հոբելյանական է հայ արձակագիր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի համար, լրանում է նրա ծննդյան 70 ամյակը; Նրա շնորհիվ այսօր Խաչատուր Աբովյանի անվան թանգարանն առավել բարեկարգ վիճակում է, ակտիվ համագործակցում է հանրապետության դպրոցների ու բարձրագույն հաստատությունների հետ:
     Հոբելյարը 1964-1969թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972թթ.` ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:
2015-12-02
 
 
 
 

    2015-ի մշակութային  տարին  գերհագեցած  էր  ոչ միայն   ամենամյա, ավանդական ստեղծագործական ծրագրերով, այլև այն բացառիկ  մշակութային նախագծերի առատությամբ, որոնք նվիրված  էին  Հայոց  ցեղասպանության  մեկդարյա  տարելիցին: Տարեվերջին ընդառաջ  մշակույթի  փոխնախարարներ  Արթուր Պողոսյանն  ու  Ներսես Տեր-Վարդանյանն  իրենց ամփոփիչ  ասուլիսների ընթացքում  փորձեցին  ամբողջացնել  2015-ի   մշակութային  օրակարգը` հանգամանորեն ներկայացնելով մշակութային տարվա կարևորագույն  նախագծերը, որոնց  հաջող իրականացմամբ  ամբողջացել  է հանրապետության մշակութային կյանքի համապատկերը:
28 Դեկտեմբերի 2015
 

Արթուր Պողոսյան - /ՀՀ մշակույթի փոխնախարար/
   
    2016 թվականին առաջին հերթին, իհարկե, ցանկանում եմ խաղաղություն լինի, որովհետև անցնող տարվա զարգացումները նորմալ, բավարար բնույթ չկրեցին և մեծ ցանկություն կա, որ 2016 թվականին այդ մարտահրավերները` խաղաղության մասով լուծված լինեն: Գալիք տարում լրանում է մեր Անկախության 25-ամյակը և շատ կաևոր է, որ մենք բոլորս արժևորենք այն հանգամանքը, որ արդեն քառորդ դար ապրում ենք անկախ պայմաններում;
    Որպես մշակույթի ոլորտի աշխատող, կցանկանայի նաև մշակույթի ոլորտի բոլոր ստեղծագործողներին մաղթել ստեղծագործական հաջողություններ, որովհետև մեր բոլոր ձեռքբերումները հայ ժողովրդի ինքնության պահպանման, զարգացման, բարգավաճման, կարծեք թե ինչ-որ ձևով  կապված են մեր մշակույթի հաջողությունների հետ: Նորություն ասած չեմ լինի, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքում այլ արժեքների հետ` լեզվի, կրոնի, իր ուրույն տեղն ունի նաև մշակույթը: Եվ մեր սուրբ պարտականությունն է պահպանել մշակութային ժառանգությունը և զարգացնել:
    Գալիք 2016 թվականին բոլորին ցանկանում եմ լավագույնը, այն ամենը, ինչը որ ես կցանկանայի իմ ընտանիքին:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
30 Դեկտեմբերի 2015
 

    Հայաստանի  ազգային  պատկերասրահը  երևանցիների   գնահատմանն  է  ներկայանում մի  բացառիկ ցուցահանդեսով, որը  պատկերասրահի  ստեղծագործական թիմի   գրեթե   երեքամյա  տքնաջան  աշխատանքի  արդյունքն է  և  այժմ  տարեվերջի  հատուկ  տոնական  տրամադրությամբ եզրափակում  է ցուցադրական  տարին:
    Այս  ցուցահանդեսը  կոչված  է  լրացնելու   ազգային  դասական  գեղանկարչության երևելիների  ստեղծագործական  համապատկերը: Հենց  այդ նպատակով պատկերասրահը  իրականացրեց  մի խոշորածավալ նախագիծ` աննախադեպ   հոբելյանական ցուցահանդես, որը  նվիրված   է  Փանոս Թերլեմեզյանի 150-ամյա   հոբելյանին:
17 Դեկտեմբերի 2015
 

    Նոյեմբերի  24-ին   իսկական  պարային  տոնահանդես էր  Ալեքսանդր  Ս
պենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդիսավորապես  նշվեց  Հայաստանի  մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի 50-ամյա  հոբելյանը   և սիրված  համույթի երկարամյա՝  երեք  տասնամյակից ավելի  շարունակվող ստեղծագործական գործունեությունը:
26 Նոյեմբերի 2015
 

    «Հանուն գթած ու ողորմած Աստծու ուրախ եմ, որ վաղը տեսնելու ենք շատ հետաքրքիր ցուցահանդես»,-լրագրողներին ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն  Մաջիդ Մեշքինը:
    Հովհաննես Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 29-ին բացվող «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Կներկայացվեն վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի սկզբի հայկական կոթողների ու բնակավայրերի լուսանկարներ, չափագրություններ:

30 Հոկտեմբերի 2015
 
Թուրք երգչուհին կատարում է Կոմիտասի «Սարի աղջիկը»
 
       
23 Սեպտեմբերի 2015
 





Տունդարձ

  

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ և
                                    <<Արամ Խաչատրյան>> համերգասրահ



Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ

  Հայաստանի <<Բարեկամություն>>
                                      պարարվեստի պետական համույթ
Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի
                           պետական  վաստակավոր անսամբլ



  Հ.Պարոնյանի անվան երաժշտական
                            կոմեդիայի պետական թատրոն
       

  Երևանի պետական կամերային թատրոն
   
   Գ.Սունդուկյանի անվան ազգային
                                     ակադեմիական թատրոն
Երևանի դրամատիկական թատրոն
  Պետական երաժշտական կամերային թատրոն

Թատրոն  <<Մետրո>>

Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն




Հայաստանի ազգային պատկերասրահ
  Ս.Փարաջանովի անվան թանգարան
  <<Էրեբունի>> պատմահնագիտական
                                    արգելոց-թանգարան

Մ.Սարյանի տուն-թանգարան

  <<Գաֆէսճեան>> արվեստի կենտրոն
  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Մատենադարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Նարեկացի արվեստի միություն
Գեղագիտության ազգային կենտրոն
Ե.Չարենցի անվան գրականության
                               և արվեստի  թանգարան
 
Փայտարվեստի թանգարան
Նորարար փորձառական արվեստի կենտրոն
 
15 Հունիսի 2015
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2016 Հունվար
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31








    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Հայոց ցեղասպանություն-100 | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3,էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են